Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԼՂՀ ԱՆ. Այցելություններ բժշկական հաստատություններ

ԼՂՀ ԱՆ. Այցելություններ բժշկական հաստատություններ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, ծանոթացել անգիոգրաֆիկ բաժանմունքի շինարարական աշխատանքների ընթացքին:

 

Շինարարների հետ նախարարը տեղում քննարկել է նորաստեղծ բաժանմունքի պայմանների համապատասխանության հարցերը միջազգային չափորոշիչներին, հստակեցրել շինաշխատանքների վերջնաժամկետները, տվել համապատասխան հանձնարարականներ:


Հանրապետական բժշկական կենտրոնում Հարություն Քուշկյանը հանդիպել է բուժանձնակազմին, նրանց հետ քննարկել ընթացիկ հարցեր: Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել կենտրոնում բուժքույրական գործի կազմակերպմանը: Փորձի փոխանակման նպատակով պարբերաբար «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներից Ստեփանակերտ են այցելում նաև բուժքույրեր, որոնք իրենց գործընկերների հետ շտկում են առկա թերությունները: Այս առթիվ նախարարը հորդորել է ինչպես տնօրինությանը, այնպես էլ բուժանձնակազմին խստորեն պահպանել էպիդ ռեժիմը, հիվանդների համար ապահովել լիարժեք խնամք: Նախարարը նկատել է, որ Երևանից ժամանած բուժքույրերը փոխանցում են տարիների փորձություն անցած իրենց գիտելիքներն ու հմտությունները և որ մեր բուժքույրերը ևս պետք է լիարժեք կատարեն իրենց աշխատանքը:
 

Նախարար Քուշկյանն այցել է նաև «Արևիկ» բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմին, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, այցելել հիվանդ երեխաներն:


Հարություն Քուշկյանը եղել է նաև Շտապ օգնության կայանում հետևել է շինարարական աշխատանքներին:


Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Շտապ օգնության կայանը հիմնանորոգվում է և վերազինվում է նոր և ժամանակակից սարքվորումներով, արդիականացվում է կարգավարական կենտրոնը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ